Ամերիկացի դերասան Դևիդ Դուխովնին պատրաստվում է թողարկել իր առաջին երաժշտական ալբոմը, հաղորդում է Uznayvse.ru–ն։

Ձայնասկավառակը կոչվում է «Hell or Highwater», այն վաճառքի կհանվի մայիսի 12–ին։ Ալբոմում ներառված են Դուխովնիի հեղինակած 12 ստեղծագործությունները։ Դերասանը նշում է, որ երբեք չի երազել երաժիշտ դառնալու մասին, սակայն երգերի միջոցով կարողանում է արտահայտել իր զգացմունքները։ Այդ պատճառով նա անհամբերությամբ սպասել է այդ երգերը հանրությանը ներկայացնելու հնարավորությանը։ -0-