Աստղեր

Բժշկական հետազոտությունը հաստատել է բժիշկների կասկածը. 31–ամյա դերասան Անդրեյ Գայդուլյանի մոտ լիմֆոմայի երկրորդ փուլ է ախտորոշվել։ Լիմֆատիկ համակարգի ուռուցքի նմուշների անալիզը ցույց է տվել, որ ուռուցքը չարորակ է:

Անդրեյ Գայդուլյանի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց դեռ հայտնի չեն անալիզների արդյունքները, սակայն ՌԴ առողջապահության նախարարությունից LifeNews-ին հաստատել են, որ դերասանին արդեն քիմիաթերապիա է նշանակվել:

Նշենք, որ բժիշկները դերասանի մոտ ախտորոշել են լիմֆոգրանուլեմատոզ կամ Հոջկինի լիմֆոմա։ Բուժման ժամանակակից մեթոդների օգտագործման դեպքում նման հիվանդությամբ տառապող հիվանդների ապրելու հավանականությունը կազմում է 60%, իսկ լոկալ փուլերի դեպքում` 90 տոկոս։ 

Դեռ հայտնի չէ, թե քիմիաթերապիայի քանի կուրս պետք է ընդունի երիտասարդ դերասանը, սակայն բժիշկները հուսով են, որ բուժումը դրական արդյունք կտա: Ուռուցքի նման տեսակները ենթարկվում են դեղամիջոցների ազդեցությանը։ Եթե դեղորայքային բուժումը դրական արդյունք չտա, ապա Անդրեյին կվիրահատեն։ 

Անդրեյ Գայդուլյանն առայժմ գտնվում է ուռուցքաբանական կենտրոնի ստացիոնար բաժանմունքում։ -0-