Աստղեր

Միլիոնատեր, փոքեր խաղացող, սուր զգացողությունների սիրահար, փլեյբոյ, Instagram–ի աստղ Դեն Բիլզերյանն, ով անցած ամիս պոկեր է խաղացել ԱՄՆ սենատոր և նախագահի թեկնածու Ռենդ Փոլի հետ Կենտուկիից, որոշել է փորձել իր ուժերն այս ազնիվ գործում, հաղորդում է Brobible.com–ը։

Նախքան նա կհայտարարի իր թեկնածությունն առաջադրելու մասին, նրան կարելի է աջակցել Bilzerian2016.com կայքում։ Սպասվում է, որ Instagram–ի արքան պաշտոնապես կհայտարարի իր մտադրության մասին հունիսի 24–ին` Նյու Յորքի էլիտար ակումբներից մեկում կայանալիք երեկույթի ժամանակ։

Նրա ոճաբանները և նախընտրական շտաբը կարող են հանգիստ լինել, քանի որ Դեն Բիլզերյանի մասին ամենասկանդալային փաստերը բոլորին արդեն հայտնի են, այնպես որ նրան շանտաժ չի սպառնում։ 

Դեն Բիլզերյանին հետևողների թիվը միայն Instagram–ում կազմում է շուրջ 9,4 մլն մարդ, այնպես որ նա արդեն ունի պոտենցիալ ընտրողներ։ -0-