Աստղեր

Հոլիվուդի աստղ Դեմ Մուրի տան լողավազանում տղամարդու դիակ են հայտնաբերել, կիրակի տեղեկացրել է New York Daily News–ը` հղում անելով Լոս Անջելեսի ոստիկանապետ Մայք Լոպեսին։ 

Տղամարդու անձը հաստատվել է, սակայն նրա անունը դեռ չի հրապարակվել։ Հայտնի է, որ նա 21 տարեկան էր։ Ենթադրվում է, որ տղամարդը գիշերային երեկույթի վեց հյուրերից մեկն է եղել։ Երեկույթն անցկացվել է դերասանուհու տանը շաբաթ գիշերը, հաղորդում է Lenta.ru–ն։ 

Հանգստյան օրերին Դեմի Մուրը երեխաների հետ տանը չի եղել։ Երեկույթը կազմակերպել է դերասանուհու օգնականներից մեկը։ Հյուրերը գիշերը լողավազանում լողացել են ինքնաշեն լաստանավակով և չեն նկատել, թե ինչպես է նրանցից մեկը մթության մեջ ընկել ջուրը։ Ոստիկանները ենթադրում են, որ ջուրն ընկած երիտասարդը պարզապես քնած է եղել։ «Սա, ամենայն հավանականությամբ, ողբերգական պատահականություն է», – հայտարարել է Լոպեսը։ 

Ոստիկանությունը մտադիր է պարզել` տղամարդու մահվան հարցում թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցություն եղե՞լ է, թե ոչ։ -0-