Աստղեր

Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ

Երեկ երեկոյան Նյու Յորքում անցկացվել է CFDA Awards 2015 մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարել են այս տարվա լավագույն դիզայներների անունները։

Կանանց հագուստի լավագույն դիզայներներ են ճանաչվել, բնականաբար, Մերի–Քեյթ և Էշլի Օլսենները, տղամարդկանց հագուստի լավագույն մոդելավորող է ճանաչվել Թոմ Ֆորդը, իսկ աքսեսուարների լավագույն դիզայներ է ճանաչվել Թաբիթա Ջոնսը, հայտնում է Spletnik.ru–ն։

«Նորաձևության կուռք» է ճանաչվել Ֆարրելլ Ուիլյամսը, որին պարգևը հանձնել է նրա հավատարիմ երկրպագուն` Քանյե Ուեսթը։ 

Դիանա Կրուգեր

Քեթի Հոլմս

Մերի–Քեյթ և Էշլի Օլսեններ

Swarovski–ի պարգևներ են ստացել Ռոզի Ասուլինը (կանանց հագուստ), Շեյն Օլիվերը (Hood by Air, տղամարդկանց հագուստ) և Ռեյչել Մանսուրն ու Ֆլորիանա Գավրիելը`արդեն չափազանց մեծ ճանաչում ունեցող, բայց նաև չափազանց երիտասարդ Mansur Gavriel ապրանքանիշի համար։ Հիշեցնենք, որ այս ապրանքանիշը պայուսակներ է արտադրում։

Կարմիր գորգի վրայով անցել են Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը, Դիանա Կրուգերը, Ֆարրելլ Ուիլյամսը` կնոջ` Հելեն Լասիչանի հետ, Քեթի Հոլմսը, Նինա Դոբրևը, Վիկտորյա Բեքհեմը, Քարլի Քլոսը և ուրիշներ։ 

Ֆարրելլ Ուիլյամսը կնոջ` Հելեն Լասիչանի հետ

Կոկո Ռոշա

Վիկտորյա Բեքհեմ

Մրցանակաբաշխության ընթացքում հատուկ ուշադրության է արժանացել Ումա Թուրմանի և Իթան Հոուքի 16–ամյա դստեր` Մայա Թուրման Հոուքի ֆեշն–դեբյուտը։ Աղջիկն այդ երեկո պարզապես փայլում էր և շատ նման էր իր մայրիկին։ Մայա Թուրմանը Zac Posen–ի զգեստներից մեկն էր հագել, իսկ աննշան շպարն ավելի էր ընդգծել նրա երիտասարդությունն ու գեղեցկությունը։ -0-

Քարլի Քլոս

Մայա Թուրման Հոուք

Ջիջի Հադիդ

Վանեսսա Հեջենս

Նինա Դոբրև