Աստղային կյանք

Բրիտանացի արքայազն Հարրին, ով, ի տարբերություն իր ավագ եղբոր, ոչ մի կերպ չի կարողանում դասավորել իր անձնական կյանքը, կարծես, վերջապես նոր ընկերուհի է գտել։ Ինչպես նշում է Vesti.ru–ն, հղում անելով Woman’s Day ավստրալական պարբերականին, 30–ամյա արքայազնը հանդիպում է ոչ թե ինչ–որ մեկի, այլ Հարրի Փոթերի մասին ֆիլմերի աստղ Էմմա Ուոթսոնի հետ։

Պարբերականը հայտնել է, որ 24–ամյա կինոաստղը և երեկույթների ու ոգելիցի սիրահար արքայազնը գաղտնի է հանդիպում։ «Երբ Հարրին իմացավ, որ նա բաժանվել է ռեգբիստ Մեթյու Ջենիից, նա ընդհանուր ընկերներին խնդրեց դերասանուհու հետ հանդիպում կազմակերպել։ Սյնուհետև նա Էմմային էլեկտրոնային նամակ ուղարկեց, որում ցանկություն հայտնեց ծանոթանալ և միասին ինչ–որ տեղ գնալ»,– պարզել են լրագրողները։ 

Նրանց հանդիպումը, այնուամենայնիվ, երկուսի համար ռոմանտիկ ժամադրությոոն չէր` երիտասարդները հանդիպել էին 12 մարդու շրջապատում, քանի որ արքայազն Հարրին չէր ուզում, որ դերասանուհին իրեն կաշկանդված զգա։ «Նա գերել է Հարրիին` և  հարցը միայն նրա արտաքինը չէ»,– նշում է պարբերականը։

Լրագրողները նշում են, որ Էմմա Ութսոնն արդեն ծանոթ է արքայազն Հարիի հարազատների հետ։ Նրա ավագ եղբայր Ուիլյամի հետ նա հանդիպել է նախորդ տարի բարեգործական միջոցառման ժամանակ։ Դերասանուհին հասցրել է նաև ծանոթանալ նրանց հոր`արքայազնի Չարլզի հետ։ 

Էմմա Ութսոնը Մեթյու Ջեննիից բաժանվել է նախորդ տարվա վերջին, բայց նրանք ընկերներ են մնացել։ 2004-ից 2009 թվականը արքայազն Հարրին հանդիպում էր Չելսի Դեյվիի հետ, ում ճանաչում էր մանկությունից։ Այնուհետև հարաբերություններ է ունեցել Կրեսիդա Բոնաս անունով աղջկա հետ, բայց այդ միությունն էլ չի ստացվել։