Աստղային կյանք

Աստղերը պատրաստ են տարբեր խորամանկությունների դիմել պապարացիներից թաքնվելու համար։ Ժիզել Բունդխենը, ըստ New York Post–ի, անգամ փարաջա է հագել, որպեսզի իրեն չճանաչեն Փարիզի պլաստիկ վիրաբուժության կլինիկայում, հաղորդում է Spletnik.ru–ն։ 

Ըստ հրատարակության` մոդելը վիրահատել է կուրծքն ու ձգել կոպերը։ New York Post–ի աշխատակիցները պնդում են, որ Բունդխենը կրծքի վիրահատություն է արել, քանի որ երկու հղիությունից հետո կրծքերը կորցրել են իրենց նախկին տեսքը, ինչպես նաև ձգել է կոպերը։ Վիրահատական միջամտությունների ընդհանուր արժեքը, ըստ հրատարակության աշխատակիցների, կազմել է 11 հազար դոլար։ 

Մոդելի ներկայացուցիչը չի մեկնաբանել վիրահատությունների մասին շրջանառվող խոսակցությունները, իսկ լրագրողները կարծում են, որ Ժիզելը Փարիզի կլինիկա է այցելել` ինքն իր համար նվեր մատուցելով 35–ամյակի կապակցությամբ։ -0-