Աստղային կյանք

Նոր տարվա տոներից հետո Ժաննա Ֆրիսկեն հերթական հետազոտության համար մեկնել է ԱՄՆ։ Նրա հետ է մեկնել նաև Դմիտրի Շեպելյովը`վերջին չորս տարվա ընթացքում Ֆրիսկեի նեցուկն ու հենարանը։ Այս ոչ երկար ժամանակահատվածում զույգը մեծ փորձություն է հաղթահարել` նրանք միասին են եղել և՛ ուրախության, և՛ տխրության պահերին։ Թվում էր, թե նրանք չեն շտապում հարաբերություններն օրինականացնել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում, սակայն ժամանակը, կարծես թե, վրա է հասել։

«Դիման առաջիկայում պատրաստվում է առաջարկություն անել Ժաննային, նա արդեն գնել է մատանին»,– Starhit.ru–ի թղթակցին է պատմել Սերգեյը`Ֆրիսկեի ընտանիքի բարեկամն ու հարևանը (Ֆրիսկեն այժմ ապրում է մերձմոսկովյան Բալաշիխա քաղաքում)։– Սա Ժաննայի համար, իհարկե, անակնկալ է։ Ե՛վ մայրը` Օլգա Վլադիմիրովնան, և՛ հայրը` Վլադիմիր Բորիսովիչը, մի փոքր անհանգստանում են և առանձնապես չեն խոսում այս թեմայի շուրջ»։ -0-