Աստղային կյանք

Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Երգչուհու հայրը նշել է, որ Ժաննան շատ է թուլացել, կորցրել է ախորժակն ու չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, հաղորդում է Cosmo.ru–ն։ 

Ժաննայի ծնողներն ու քույրը, քաղաքացիական ամուսինը` Դմիտրի Շեպելյովը, և ընկերուհին` Օլգա Օռլովան, խնամում են Ֆրիսկեին և հույս ունեն, որ նա շուտով իրեն ավելի լավ կզգա։ 

Հիշեցնենք, որ երգչուհին արդեն երկու տարի է` պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Ֆրիսկեն ԱՄՆ–ում քիմիաթերապիայի կուրս է անցել, և թվում էր, թե սկսել է ապաքինվել, սակայն ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցների ընդունման պատճառով սկսել է կուրանալ։ Բժիշկներն այս ընթացքում լավատեսական կանխատեսումներ են արել։ -0-