Աստղային կյանք

Ժան Կլոդ Վան Դամը բաժանվում է իր կնոջից` Գլեդիս Պորտուգեսից, հաղորդում է Cosmo.ru–ն։

Հենց դերասանի կինն է հանդես եկել որպես բաժանության նախաձեռնող և արդեն ստորագրել է ապահարզանի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Որպես պատճառ նշվում են անհաղթահարելի տարաձայնությունները։ 

Վան Դամի և Պորտուգեսի հարաբերությունների պատմությունն այդքան էլ թեթև չէ` դերասանն  և իր ընկերուհին ամուսնացել են 1987 թվականին, բայց 5 տարի անց զույգը որոշել է բաժանվել, վերամիավորվել է միայն 99 թվականին։ Զույգն ունի երկու մեծ երեխաներ` 27–ամյա Քրիստոֆերը և 24–ամյա Բիանկան։ 

Նշենք, որ մարտաֆիլմերի աստղն ամուսնացած է եղել հինգ անգամ` 1980-ից 1984 թվականներին` Մարիա Ռոդրիգեսի հետ, 1985–ից 1986 թվականները` Սինտիա Դերդերիանի, իսկ Պորտուգեսի հետ բաժանման ժամանակահատվածում ամուսնացած է եղել ամերիկացի դերասանուհի և մոդել Դարսի ԼաՊիերի հետ։ -0-