Վլադիմիր Վդովիչենկովը և Ելենա Լյադովան կարծես թե գաղտնի հարսանիք են արել։ Երեկվա «Նիկա» մրցանակաբաշխության ժամանակ դերասանուհին հայտնվեց ամուսնական մատանիով։ Թեև «Լևիաթանի» աստղը կտրականապես հրաժարվեց մեկնաբանել իր անձնական կյանքը, սակայն նրա մատնեմատի «հատուկ» զարդն ինքնին խոսուն է։ 

Հետաքրքիր է, որ Վդովիչենկովի և Լյադովայի նշանադրության մասին լրագրողներն իմացել էին նույն ձևով` Versace բուտիկի բացմանը դերասանուհին հայտնվել էր նշանադրության մատանիով «հենց նույն մատին»։ Ելենան թանկարժեք զարդը չէր թաքցրել տեսախցիկներից, սակայն մեկնաբանություններից նորից հրաժարվել էր։ 

Հիշեցնենք, որ դերասանների միջև հարաբերությունները սկսվեցին Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Առաջին անգամ նրանք դադարեցին թաքնվել Կաննի կինոփառատոնի ընթացում ֆիլմի ֆոտոկոլի ժամանակ, երբ քնքուշ ժեստեր էին փոխանակում։ Մինչև Ելենա Լյադովայի հետ ամուսնությունը Վլադիմիր Վդովիչենկովն ինը տարի դերասանուհի Օլգա Ֆիլիպովայի քաղաքացիական ամուսինն էր, ումից բաժանվել էր անցյալ տարվա գարնանը։ -0-