Աստղային կյանք

Ուկրաինացի 38-ամյա բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն և մարզիկի 25-ամյա հարսնացու, ամերիկացի դերասանուհի Հայդեն Փանեթիերին, որոնք վերջերս երեխա են ունեցել, ցույց են տվել նորածին դստերը` Կայա Եվդոկիային և պատմել են, թե ինչպես է փոխվել իրենց կյանքը երեխայի լույս աշխարհ գալուց հետո, հաղորդում է  Woman.ru-ն։

Դեկտեմբերի 9-ին Հայդեն Փանեթիերին դուստր ունեցավ։ Ուրախալի լուրը Վլադիմիր Կլիչկոն հայտնեց իր միկրոբլոգում` նշելով, որ մոքրիկին որոշել են կոչել Կայա Եվդոկիա։

Կլիչկոյի, Փանեթիերիի և նրանց դստեր ընտանեկան առաջին լուսանկարը հայտնվեց ամերիկյան People ամսագրում։ Լուսանկարում ճերմակ հագած երջանիկ ծնողներն են` երեխային գրկած։

Ամսագրին տված հարցազրույցում Հայդենը, ով նկատելիորեն գիրացել էր հղիության ընթացքում, խոստովանել է, որ հղիությունը բավականին ծանր է տարել և ծննդաբերությունից հետո դեռ լիովին չի վերականգնվել։

«Ես դեռևս փորձում եմ հասկանալ, թե ինչպես է հղիությունը փոխել իմ մարմինը։ Այդ փոփոխություններից որոնք են ժամանակավոր, իսկ որոնք` ոչ։ Այժմ ես ինձ 80-ամյա կնոջ պես եմ զգում, որը փորձում է իջնել աստիճաններով։ Խնդրում եմ` ասեք, որ դա ժամանակավոր է։ Թեև ես, իհարկե, գիտեմ, որ որոշ բաներ առաջվանը չեն լինի»,- ասել է Փանեթիերին։ -0-