Աստղային կյանք

Արքայազն Ուիլյամի և նրա տիկնոջ` Քեյթ Միդլթոնի նստավայրում հնչեցրել են նորածին արքայադստեր անունը։ Ծնողներն ընտրել են Շառլոթ Եղիսաբեթ Դիանա անունը, հայտնում է Super.ru–ն։

Հիշեցնենք, որ Վինձոր դինաստիայի ժառանգորդուհին ծնվել է այս տարվա մայիսի 2–ին` առավոտյան ժամը 8։34–ին։ Դքսուհու ծննդաբերությունը Մեծ Բրիտանիայում տարվա ամենանշանակալի իրադարձությունն է։ Միլիոնավոր անգլիացիներ գուշակում էին, թե ով է ծնվելու` տղա՞, թե՞ աղջիկ։ Բուքմեյքերական գրասենյակներում ավելի էին քչանում Մանչեսթեր Յունայթեդի տոկոսադրույքները` ավելի շատ էին երեխայի սեռի, ծննդյան օրվա հետ կապված տոկոսադրույքները։ Ամենից շատ բրիտանացիները սպասում էին «Էլիս արքայադստեր» ծննդին։ Նաև առաջին տեղերում էին Շառլոթ, Դիանա, Եղիսաբեթ և Վիկտորիա անունները։ -0-