Աստղային կյանք

Երեկ` մարտի 16-ին, դերասան Վին Դիզելը հայտնեց, որ աղջիկ է ունեցել։ Երեխայի անունը հայրը դեռ չի ասում։ Սա երրորդ երեխան է Վինի և Պալոմա Խիմենեսի ընտանիքում։ Զույգն ունի 7-ամյա դուստր` Խանիան և 4-ամյա որդի` Վինսենթը։ Այդ մասին գրում է Hellomagazine.com-ը։

«Ես մանկան ճիչ լսեցի, տեսա, թե ինչպես են նրանք մեծանում։ Նրանք իմանում են շատ ավելին, քան երբևէ ես գիտեի։ Որքան չքնաղ է այս աշխարհը»,- գրել է Վինը Facebook-ի իր էջում` հրապարակելով իր և նորածին դստեր առաջին լուսանկարը։ -0-