Ռուս երգչուհի, «Աստղերի ֆաբրիկա-5» («Фабрика звёзд-5») մրցույթի հաղթող Վիկտորյա Դայնեկոն և Drum Cast խմբի թմբկահար Դմիտրի Կլեյմանն ամուսնացել են։ Այս մասին երգչուհին գրել է Facebook–ում, որտեղ նա հարսանեկան լուսանկար է հրապարակել։

«Ահա և մենք»,– գրել է Վիկտորյան։ Լուսանկարի տակ արդեն բազմաթիվ երկրպագուներ շնորհավորանքներ են հղել։

Զույգի սիրավեպի մասին առաջին լուրերը տարածվել էին 2014 թվականին։ -0-