Աստղային կյանք

Իր վարքագծով Վանեսսա Պարադին հաստատում է ֆրանսուհիների ազատ լինելու մասին տարածված կարծիքը:

42–ամյա աստղն այժմ իր երեխաների հետ հանգստանում է Միջերկրական ծովի ափին։ Օրերս Վանեսսային նկատել էին լողափում թոփլես։ Իհարկե, մենք արդեն սովոր ենք տեսնել հայտնիներին ամենատարբեր զգեստներով և անգամ առանց, սակայն այս անգամ մենք, իսկապես, զարմանալու առիթ ունենք։ Չէ՞ որ Պարադիի հետ լողափում հանգստանում էր նաև նրա 13–ամյա որդին՝ Ջեքը, հաղորդում է Popcornnews.ru–ն։ 

Ըստ երևույթին` Վանեսսան բոլորովին չի ամաչում մերկանալ իր դեռահաս որդու առջև։ Ջոնի Դեփի նախկին քաղաքացիական կինը Ջեքին ծովի մոտ նկարելիս անգամ չէր էլ մտածում հագնել իր երկնագույն բիկինիի վերևի հատվածը։ -0-