Աստղային կյանք

Հոլիվուդյան սեքս-խորհրդանիշ Իեն Սոմերհոլդերը, որը հայտնի է դարձել «Վամպիրի օրագրերը» սերիալի շնորհիվ, ամուսնացել է դերասանուհի Նիկի Ռիդի հետ, որը մարմնավորում էր արնախում Ռոզալիի կերպարը մեկ այլ հայտնի սագայում` «Մթնշաղում», հաղորդում է Dni.ru-ն։

Ինտերնետում հայտնվել են տոնախմբության առաջին լուսանկարները, որոնք արել են պապարացիները։

Նրանք երջանիկ նորապսակներին լուսանկարել են ուղղաթիռից կամ հեռվից։ Ոչ պարզ և խավար լուսանկարներում հնարավոր է տեսնել, որ և՛ հարսնացուն, և՛ փեսացուն ճերմակ հագուստով են։ Հարսանեկան արարողության համար, որն անցկացվել է բացօթյա Սանտա Մոնիկայում, Նիկին ընտրել էր ժանեկազարդ երկար զգեստ։ -0-