Աստղային կյանք

Հայտնի մոդել և ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հարթ մաշկով հազարավոր աղջիկներ են հիանում, և որևէ մեկը չէր էլ կարող անգամ պատկերացնել, որ իրականում Քիմն արդեն մի քանի տարի տառապում է մաշկային լուրջ հիվանդությամբ, հայտնում է Cosmo.ru–ն։

Օրեր առաջ Քարդաշյանը ցնցող հայտարարություն էր արել այն մասին, որ փսորիազ ունի։ Իհարկե, այսօր այդ հիվանդությունը բուժելու մի շարք միջոցներ կան, սակայն, ըստ Քիմի, դրանցից ոչ մեկն առայժմ արդյունք չի տվել։

Ուրախալին այն է, որ հիվանդությունը բացարձակ վարակիչ չէ, և նա կարող է ազատ շփվել մարդկանց հետ` առանց վախենալու, որ կարող է վարակել ուրիշներին։ Քիմը պատմել է նաև, որ նախկինում հիվանդության պատճառով բարդութավորվել է, հատկապես` երբ բաց տեսարաններում է նկարահանվել։

Հետաքրքիր է, որ հենց մերկ ֆոտոսեսիաներն են օգնել Քիմին հաղթահարել ամոթը։ Հուսանք` միսիս Ուեսթն օրինակ կծառայի բոլոր այն կանանց համար, ովքեր ամաչում են սեփական մարմնից։ -0-