Աստղային կյանք

Դերասան Թոմ Քրուզը պատրաստվում է առաջարկություն անել իր ասիստենտին` Էմիլի Թոմասին։ Այս մասին գրում է Gazeta.ru–ն` հղում անելով Radar Online–ին։

Աղբյուրը նշում է, որ 53-ամյա Քրուզը լրջորեն սիրահարվել է 22-ամյա Թոմասին, և նրանց սերը փոխադարձ է։ Լրատվամիջոցները նրանց սիրավեպի մասին սկսել էին խոսել դեռ անցյալ տարվա վերջին։

Եթե հարսանիքը կայանա, ապա դա կլինի Քրուզի չորրորդ ամուսնությունը։ -0-