Աստղային կյանք

Դերասան Թոմ Քրուզը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել է իր 9–ամյա դստեր` Սուրիի հետ, որը ծնվել է դերասանուհի Քեթի Հոլմսի հետ ամուսնությունից, հաղորդում է Cosmo.ru–ն։ 

Որոշ լրագրողներ խոսում էին այն մասին, որ Քրուզը խուսափում էր հանդիպել դստեր հետ ոչ թե ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի, այլ սայենթոլոգիայի պատճառով։ Բանն այն է, որ Քրուզն այդ կրոնական ուղղվածության անդամ է, և նրան դուր չի գալիս, որ իր նախկին կինն ու դուստրը չեն կիսում իր կյանքի փիլիսոփայությունը։ Այնուամենայնիվ, լրագրողները նշում են, որ օրերս Թոմ Քրուզը մեկնել է Նյու Յորք, որտեղ հանդիպել է Սուրիի հետ։ Այս փաստը հաստատել է աստղերին մոտ կանգնած աղբյուրը։ 

«Թոմը հանդիպել է Սուրիի և Քեթիի հետ իր օգնականներից մեկի բնակարանում։ Դա շատ հուզիչ պահ էր։ Թոմը մոտ տասը րոպե գրկախառնվել էր դստեր հետ` բաց չթողնելով նրան, նա ուրախ տրամադրությամբ խոսում էր իր ծրագրերի մասին, իսկ Քեթիի աչքերին անգամ արցունքներ երևացին», – նշել է աստղերին մոտ կանգնած աղբյուրը։ 

Հիշեցնենք, որ Թոմ Քրուզն ու Քեթի Հոլմսը, ով Սուրիի մայրիկն է, ամուսնալուծվել են 2012 թ.–ին։ Գլխավոր պատճառը Սայենթոլոգիայի եկեղեցու անդամների կողմից զույգի անձնական կյանքի նկատմամբ չափազանց ուշադիր վերաբերմունքն էր, իսկ Հոլմսը հրաժարվում էր դառնալ կրոնական ուղղվածության անդամ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նույն պատճառով Քրուզն ամուսնալուծվել էր դերասանուհի Նիկոլ Քիդմանի հետ, որի հետ նրանք դաստիարակում էին որդեգրված երեխաներին` Իզաբելլային և Քոնորին։

Թոմ Քրուզը միացել է Սայենթոլոգիայի եկեղեցուն 1990 թ.–ին։ Այս ուղղվածությանը Քրուզին ծանոթացրել է առաջին կինը` դերասանուհի Միմի Ռոջերսը։ Սայենթոլոգիան մարդկանց ուղորդում է դեպի կարիերա և հաջողություն։ -0-