Աստղային կյանք

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսի որդու` Չեսթեր Հենքսի նկատմամբ։ Այս մասին գրում է Lenta.ru–ն` հղում անելով The Daily Mail–ին։ 24–ամյա սկսնակ ռեփերին ցանկանում են պատասխանատվության ենթարկել հյուրանոցային համարը քաոսի վերածելու համար։ 

Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի Գաթվիկ հյուրանոցի մոտակայքում գտնվող հյուրանոցում։ Համարում կոտրված է պլազմային հեռուստացույցը, կահույքը։ «Շուրջ 1200 ֆունտ ստեռլինգի վնաս է հասցվել», – հայտարարել է Սասեքսի ոստիկանության մամուլի քարտուղարը։ 

Ականատեսների վկայությամբ` բացի հոլիվուդյան աստղի որդուց, հյուրանոցի համարում բրիտանացի մեկ այլ դերասան ու թեթևաբարո երեք կանայք են եղել։ Հայտնի է դարձել, որ տղամարդիկ աղջիկներին թմրանյութ են առաջարկել։ Հենքսի որդուն նաև տեսել են գիշերային ակումբներից մեկում, որտեղ երիտասարդը օդի և շամպայն է խմել։ 

Չեսթերը 16 տարեկանից փորձում է ազատվել թմրամիջոցների և հոգեմետ դեղերի կախվածությունից։ Նախորդ տարվա նոյեմբերին նա վերականգնողական բուժում էր ստացել և ընդամենը 50 օր էր դիմացել առանց դեղորայքի։ 

Չեսթեր Հենքսը հոլիվուդյան աստղ Թոմ Հենքսի չորս երեխաներից մեկն է։ Նա Ռիտա Ուիլսոնի և դերասանի ավագ որդին է։ -0-