Աստղային կյանք

Թմբլիկ կանայք համացանցում բոյկոտ են հայտարարել Քսենյա Սոբչակի դեմ։ Այս մասին հայտնում է Cosmo.ru–ն։ 

Նրանք սկսել են իրենց լուսանկարները հրապարակել Instagram–ում` օգտագործելով #саматыжирная (Գերը ինքդ ես) հեշթեգը։ Այժմ ֆոտոբլոգում այս բառակապակցությամբ կարելի է ավելի քան 600 լուսանկար գտնել։ 

Ֆլեշմոբի նախաձեռնողը plus size մոդել Դիլյար Լարինան է։ Նա առաջարկել է իր բաժանորդներին հակահարված հասցնել Քսենյային։ Ամենայն հավանականությամբ, Դիլյարի մոտ դա վատ չի ստացվում։ Քսենյա Սոբչակն իր պատվին կազմակերպված ֆլեշմոբին դեռևս չի արձագանքել։ 

Օրերս լրագրող և հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը հերթական անգամ ցնցել էր հասարակությանը իր ոչ միանշանակ արտահայտություններով։ 33–ամյա աստղը վիրավորական արտահայտություններ էր արել գեր աղջիկների հասցեին և նշել, որ «չի սիրում գեր մարդկանց»։

Սոբչակը գրել էր. «Ընկերներ, հետաքրքրությամբ ընթերցեցի նիհար մարդկանց մասին արված հիանալի մեկնաբանությունը։ Ես չեմ սիրում գեր մարդկանց։ Այսինքն` ես դեռ կարող եմ հասկանալ գեր մարդկանց, որոնք գեր են հիվանդության պատճառով, սակայն մյուսներին` ոչ։ Ես երբեք չեմ հասկացել և արդեն գուցե չհասկանամ Քարդաշյանի «հետույք առանց սահմանների» ֆենոմենը, սակայն ուրախ եմ, որ նորաձևության աշխարհում նիհար լինելը նախկինի պես պարտադիր պայման է մեծ հաջողության հասնելու համար, և պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ։ Կոմերցիոն մոդելներն ու Victoria’s Secret–ի «հրեշտակներն» ամենևին այլ, զանգվածային հատված են։ Հենց այդ պատճառով ես միշտ տարակուսանքով եմ կարդում ձեր «արժեքավոր» խորհուրդները կրծքի մեծացման և այլ անհեթեթությունների մասին։ Չկա ավելի գեղեցիկ բան, քան նիհար, մարզված մարմինը։ Իսկ գեր և  բարեմասնություններով կանանց… թողեք բեռնատարների վարորդներին»։ -0-