Աստղային կյանք

Թինա Կանդելակին իր համար անսովոր երգիչ է ընտրել ապագա հարսանեկան արարողության համար, հաղորդում է Сosmo.ru-ն:

Հնարավոր է, որ դերասան Գոշա Կուցենկոն երգի իր վաղեմի ընկերուհու՝ հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիի հարսանիքին: Հետաքրքրական է, որ սկզբում Թինան երազում էր հրավիրել Red Hot Chily Peppers խմբի ռոքերներին, սակայն հետո այդ մտքից հրաժարվեց: Իսկ Կուցենկոյին Կանդելակին դիմել է սոցցանցի միջոցով: 

«Իմ թանկագին և սիրելի ընկեր` արդեն 15 տարի»,- այսպես է Կանդելակին վերնագրել Գոշա Կուցենկոյի հետ արված լուսանկարը, որը հրապարակել է Instagram-ում: «Միշտ ուզում էիր ինձ ամուսնացնել Ռազբեգաևի հետ, սակայն այդպես էլ չստացվեց: Գոֆրեյ @goshakutsenko, ես ավելի վաղ միշտ կարծում էի, որ եթե ամուսնանամ, ապա հարսանիքիս կերգի RHCP-ին, սակայն տարիների ընթացքում հասկանում եմ, որ դա պետք է դու լինես: Դու, օբյեկտիվորեն, ավելի հարազատ ես»:

Իհարկե, մտածածը կյանքի կոչելու համար Թինան դեռևս պետք է փեսացու ընտրի: Եթե հավատանք հեռուստահաղորդավարուհու ընկերներին, Թիմայի կյանքում դեռ չկա սիրելի տղամարդ: -0-