Աստղային կյանք

Երջանիկ իրադարձություն է տեղի ունեցել ռեժիսոր Տիգրան Քյոսայանի և նրա սիրելի կնոջ՝ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի կյանքում: Նախօրեին առավոտյան ծնվել է իսկական դյուցազուն՝ 3850 գրամ քաշով և 57 սմ հասակով: Երջանիկ ծնողները երեխային Բագրատ են կոչել, հաղորդում է Комсомольская правда-ն:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ Տիգրանն ու նրա կինը՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան որոշել են բաժանվել 21 տարվա համատեղ կյանքից հետո: Միշտ համարվում էր, որ աստղային ընտանիքում ամեն ինչ հարթ է, զույգը հասարակության առջև միշտ երևում էր միասին, ամուսնական դավաճանություններ չէին գրանցվել: Նրանք հանգիստ դաստիարակում էին երկու աղջիկներին, որոնցից կրտսերը՝ Քսյուշան, ծնվել էր 4 տարի առաջ:

Սակայն հայտնի դարձավ, որ նրանք արդեն մեկ տարի միասին չեն ապրում, իսկ հայ դերասանի սիրտը գերել էր Մարգարիտա Սիմոնյանը: 43-ամյա Խմելնիցկայան նշել է, որ իրեն հետաքրքիր չէ խոսել այդ թեմայով, նա շատ է աշխատում և իրեն նվիրում է երեխաներին, ինչը թույլ չի տալիս նրան տխրել:-0-