Թեյլոր Սվիֆթը միշտ մտերիմ է եղել մոր հետ, այդ պատճառով, երբ Ադրեան դադարեց երևալ դստեր համերգներին, բոլոր երկրպագուներն անհանգստացան, գրում է Woman.ru–ն։ 

Ցավոք, նրանք անհիմն չէին մտահոգվում։ Ապրիլի 9–ին Սվիֆթը Tumblr սոցցանցում գրառում է հրապարակել, որը հաստատել է երկրպագուների վատագույն մտավախությունները։ «Կցանկանայի ձեզ չհայտնել նման լուր։ Անցած Սուրբ Ծննդյան օրը ես խնդրեցի մայրիկից ինձ նվեր մատուցել և բուժզննում անցնել, որպեսզի ես պարզապես հանգիստ լինեմ։ Նա իրեն հիանալի էր զգում և բժշկի դիմելու պատճառ չուներ, սակայն մայրս արեց դա հանուն ինձ և եղբորս։ Ցավոք, մայրիկիս քաղցկեղ ախտորոշեցին։ Եվ նա ուզում է, որպեսզի իմ երկրպագուները իմանան այդ մասին»։ 

Սվիֆթը նշել է, որ մայրիկը խնդրել է իրեն տխուր լուրը հայտնել աշխարհին` հուսալով, որ դա կօգնի այլ մարդկանց։ «Հնարավոր է, որ ձեր ծնողները ևս չափազանց զբաղված են և հետաձգում են բժշկական հետազոտությունը, և դուք պետք է հիշեցնենք նրանց այդ մասին։ Եթե նրանք հիվանդ են, ապա կարող են բուժումը սկսել վաղ փուլում, եթե առողջ են, դուք հանգիստ կլինեք նրանց առողջության համար»։

Երգչուհին չի մանրամասնել ախտորոշումը, սակայն խնդրել է աղոթել իր ընտանիքի համար։ Երկրպագուներն ու աստղային ընկերներն արդեն աջակցող հաղորդագրություններով «ողողել են» Թեյլորին` իմանալով, թե որքան շատ է նա կապված մոր հետ։ -0-