Աստղային կյանք

Մայիսի 28–ի երեկոյան Կինոդերասանի թատրոնի բեմում ներկայացվել է «Սիրո պատմություն» բեմադրությունը, որում հանդես է գալիս անվանի դերասանուհի Սվետլանա Խոդչենկովան։ Հազիվ թե նա կարողանար ենթադրել, թե որքան խորհրդանշական է լինելու այդ ներկայացումը։

Ներկայացման ավարտից հետո, երբ Խոդչենկովան գործընկերների հետ դուրս է եկել խոնարհվելու, նրան է մոտեցել սիրեցյալը` Գեորգի Պետրիշինը։ Նա գրպանից հանել է մուգ տուփը, ծնկի իջել և դերասանուհուն մեկնել մատանին, իսկ դահլիճը պայթել է ծափողջյուններից, գրում է Dni.ru–ն։

Ապշահար Խոդչենկովան մի ձեռքով փակել է դեմքը (մյուսում պահել է ծաղկեփունջը), իսկ հետո փարվել սիրելի տղամարդուն։ Հանդիսատեսն այդ ժեստն ընդունել է որպես համաձայնության նշան։ Խոդչենկովայի երկրպագուներն անհապաղ հանել են սմարթֆոններն ու նկարել Սվետլանայի համար կարևոր իրադարձությունը, այնուհետև տեսագրությունը հրապարակել են սոցցանցերում։ 

Նշենք, որ ԶԼՄ–ներում վաղուց են շրջանառվում Խոդչենկովայի և Պետրիշինի ամուսնության մասին լուրերը։ Արդեն չորս տարի է, որ նրանք հանդիպում են, և միայն հիմա են որոշել ամուսնանալ։ Հարցազրույցում Խոդչենկովան ասել է, որ կարիերայի և ընտանիքի միջև ընտրություն կատարելու խնդիր չունի։ «Չեմ կարծում, թե կարիերան և ընտանիքը կարող են շատ խանգարել միմյանց։ Համենայն դեպս, սիրելիս ինձ հասկանում է, երբ ասում եմ, որ շարունակելու եմ աշխատել»,– ասել է նա։ -0-