Աստղային կյանք

«Ա–Ստուդիո» խմբի վոկալիստ Քեթի Տոպուրիան դուստր է ունեցել, Instagram–ում տեղեկացրել է «Ռուսկայա Մեդիագրուպա» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոժևնիկովը։ 

Երգչուհին դստերը լույս աշխարհ է բերել Լոս Անջելեսի Cedars-Sinai Medical Center կլինիկայում, որտեղ ծնվել են հոլիվուդյան շատ աստղերի երեխաներ, գրում է Korrespondent.net–ը։ 

Տոպուրիան ԱՄՆ է մեկնել հղիության 9–րդ ամսում, սակայն ավելի վաղ հայտարարում էր, որ պատրաստվում է դստերը լույս աշխարհ բերել Ռուսաստանում։ 

Քեթի Տոպուրիան ամուսնացել է 2013 թ.–ին վրացի գործարար Լև Գեյխմանի հետ։ 

Տոպուրիան «Ա–Ստուդիո» խմբում երգում է 2005 թ.–ից, նա փոխարինել է Պոլինա Գրիֆիթսին։ –0–