Աստղային կյանք

Ամերիկացի սոուլ–կատարող Սթիվի Ուանդերն իններորդ անգամ հայր է դարձել, հաղորդում է Lenta.ru–ն։

Մոդել Թոմիկա Ռոբին Բրեյսին 64–ամյա երգչին Նիա անունով դուստր է պարգևել։ 

Այն մասին, որ երաժշտի ընկերուհին երեխայի է սպասում, հայտնի էր դարձել հոկտեմբերի կեսերին։ Զույգին քաջածանոթ աղբյուրը պատմել էր, որ հղիությունը ծրագրված չէր, սակայն Ուանդերն ու Բրեյսին շատ երջանիկ են։ ԶԼՄ–ներում հայտնել էին, որ երգչի ընտանիքում եռյակ է ծնվելու, սակայն ավելի ուշ Ուանդերը հերքել էր այդ տեղեկությունը։ 

Ուանդերն ու Բրեյսին ծանոթացել են երկու տարի առաջ։ Նրանք արդեն ընդհանուր որդի ունեն։ 

Երգիչն ավելի վաղ երկու անգամ ամուսնացած է եղել։ Նա ունի ութ երեխա, որոնցից ութը` արտամուսնական կապերից։

Սթիվի Ուանդերը ծնվել է 1950 թվականին Միչիգան նահանգում։ Նրա անունը մշտապես ընդգրկվում է բոլոր ժամանակների լավագույն երգիչների ցուցակներում, 25 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի։ -0-