Աստղային կյանք

Երբ «Spice Girls» խմբի նախկին մեներգչուհի Մելանի Բրաունը (Մել Բի) The X Factor շոուի բեմում հայտնվեց դեմքի և մարմնի կապտուկներով, մամուլն ու երկրպագուները սկսեցին կասկածել, որ երգչուհու ամուսինը` պրոդյուսեր Սթիվեն Բելֆոնթը, ծեծում է նրան, հաղորդում է Cosmo.ru–ն։

Բրիտանական պարբերականների կարծիքով` հենց դա է իսկական պատճառը, որ Մելը վերջին ժամանակաշրջանում տեղափոխվել է հարազատների մոտ։ Բացի այդ, հայտի է դարձել, որ նախօրեին աղջիկը մեկ օր հիվանդանոցում է անցկացրել։ Եվ չնայած ո՛չ Բելֆոնթը, ո՛չ Մելը չեն հաստատում ծեծի ենթարկելու փաստը, Մելի մատին նշանադրության մատանու բացակայությունն ավելի խոսուն է, քան սովորական բառերը։ Ըստ խոսակցությունների` աղջկա բարեկամները պնդում են, որ նա հնարավորին չափ շուտ ապահարզան տա։ 

Բելֆոնթը, պատասխանելով Մելանիի տարօրինակ տեսքին վերաբերող հարցերին, հայտարարել է, որ կինը պարզապես լավ չի զգում։ Սակայն դժվար է հավատալ մի մարդու ասածին, ով, ինչպես պարզվել է, արդեն պատասխանատվության է ենթարկվել տնային բռնության համար։ Օգտատերերը նրան հանցագործ են համարում` հիշեցնելով, որ դատարանի որոշմամբ Բելֆոնթը մեկ տարի շարունակ 2003թ.–ին այցելում էր հոգեբույժի մոտ` չարության բռնկումները զսպելու համար։ Ինչպես երևում է, բուժումը նրան չի օգնել, և Մելը դարձել է Սթիվենի անզուսպ արարքների նոր զոհը։ -0-