Աստղային կյանք

Օգոստոսին տեղի կունենա տարվա հերթական աստղային հարսանիքը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Քիմ Քարդաշյանից և Ջեսսիկա Սիմփսոնից հետո պատրաստվում է ամուսնանալ նաև Սկարլեթ Յոհանսոնը:

Աստղն արդեն երեխա է սպասում իր ընտրյալից՝ լրագրող Ռոմեն Դորիակից, և զույգը որոշել է չսպասել առաջնեկի ծննդին և ամուսնանալ մինչև երեխայի լույս աշխարհ գալը:

Պապարացիները գաղտնալսել են, թե ինչպես է 29-ամյա դերասանուհին Իստ Հեմփթոնսում գտնվող Մարթա Ստյուարտի տանը ընկերներին պատմել այն մասին, որ ինքը և իր 32-ամյա ֆրանսիացի փեսացուն, ով մասնագիտությամբ լրագրող է, կամուսնանան չորս շաբաթից: Այս մասին հաղորդել է Daily Mail-ը՝ հղում անելով New York Post-ին:

Հարսանեկան արարողության վայրը գաղտնի է պահվում, սակայն շոու-բիզնեսի մասին գրող լրագրողների մեծ մասը համակարծիք է, որ այն տեղի կունենա կամ փեսացուի հայրենիքում՝ Փարիզում, որտեղ զույգն անցկացրել է ամռան մեծ մասը, կամ Հեմփթոնսում:

Սկարլեթն ու Ռոմենը հանդիպում են 2012 թ.-ի նոյեմբերից: Նախորդ տարվա սեպտեմբերին նրանք հայտարարեցին նշանադրության մասին:

Յոհանսոնն արդեն ամուսնացած է եղել Ռայան Ռեյնոլդսի հետ: Երկու տարի անց՝ 2011 թ.-ին, զույգն ամուսնալուծվեց:-0-