Աստղային կյանք

Դերասանուհի Եկատերինա Արխարովայի փաստաբանը լրագրողներին պատմել է, որ ծեծկռտուքից հետո վերջակետ է դրվել այդպես էլ չհաշտված երկու աստղերի` Մարատ Բաշարովի և Եկատերինա Արխարովայի ամուսնությանը, հաղորդում է Dni.ru-ն:

Ամուսինները դատարանում չեն ներկայացել։ Մարատի փոխարեն իր և այժմ արդեն նրա նախկին կնոջ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրել են դերասանների ներկայացուցիչները։ Բաշարովի և Արխարովայի ամուսնությունը դադարեցվել է մարտի 18–ին Բաբուշկինսկի շրջանի հաշտարար դատարանում։ 

«Ամուսնալուծությունը կայացավ։ Դատավարությանը ներկա էին միայն ներկայացուցիչները։ Ոչ Եկատերինան, ոչ Մարատը, դատարանում չեն եղել»,– պատմել է Եկատերինայի փաստաբան Կոնստանտին Տրապաիձեն։ Իրավաբանի խոսքով, հենց դրան էլ փորձում էր հասնել Արխարովան` դատարանով բաժանվել իրեն ծեծի ենթարկած ամուսնուց` առանց նրան հանդիպելու։ «Մարդիկ, ովքեր չեն ուզում տեսնվել, հաճախ այդպես էլ անում են»,– բացատրել է Կոնստանտինը։

Եկատերինան և Մարատն ամուսնացած են եղել տասն ամիս, բայց միասին ավելի քիչ են ապրել։ Նախորդ տարվա հոկտեմբերի վերջին ԶԼՄ–ներն ու հասարակությունը բուռն քննարկում էին, թե ինչպես է Բաշարովը ծեծել կնոջն ու կոտրել նրա քիթը։ Ընտանեկան սկանդալը մեծ իրարանցում էր առաջացրել մամուլում։ Ոմանք պաշտպանում էին դերասանին և չէին ցանկանում հավատալ, որ նա կարող է որևէ մեկի նկատմամբ բռնություն կիրառել։ Օրինակ, հասարակական գործիչ և գրող Մարիա Արբատովան հրապարակայնորեն ասել էր, որ Արխարովան պարզապես պարտավոր է դատի տալ ամուսնուն։ Իսկ ռադիոհաղորդավար Կատյա Գորդոնը նույնիսկ առաջարկել է Մարատի կնոջն անվճար իրավաբանական օգնություն։ 

Եկատերինայի քույրը` Մարիան, հայտարարել էր, որ Բաշարովը դավաճանել է կնոջը միանգամից երկու կանանց հետ։ Նա նաև հայտնել էր լրագրողներին, որ դերասանը ծեծել է Արխարովային նաև Սոչիի իր ամառային գործուղման ժամանակ։ -0-