Աստղային կյանք

Ֆոտոմոդել Սինդի Քրոուֆորդը «Icon» վերնագրով հեռուստանովել կնկարահանի մոդելային բիզնեսի մասին, գրում է Glamour Russia–ն։

«Նաոմի Քեմբլ, Լինդա Եվանգելիստա, Քրիստի Թարլինգթոն, Բրուք Շիլդս, Սինդի Քրոուֆորդ… այս մոդելների անուններն անցած դարի 80-ական, 90-ական թվականներին թնդում էին ողջ աշխարհում։ Սակայն ժամանակն այսքան խաղաղ չէր. նրանց աշխարհում իսկական կրքեր էին բորբոքվում։ Այդ մասին է պատմելու NBC հեռուստաընկերության նոր սերիալը», – գրում է աղբյուրը։

Ինչպես հայտնում է Variety–ն, նախագծի պրոդյուսեր է ընտրվել թոփ–մոդել Սինդի Քրոուֆորդը։

Հեռուստանովելը Ford Modeling Agency և Elite Model Management գործակալությունների միջև ծավալվող բախումների և հակամարտությունների մասին է։ Նշենք, որ Սինդի Քրոուֆորդն էկրանին չի երևալու, ինչպես և այն ժամանակաշրջանի այլ աստղերը։ Սյուժեն հիմնված չի լինելու իրական դեպքերի վրա, բոլոր հերոսները հորինված են լինելու։
Հեռուստանովելն էկրաններին կհայտնվի 2016 թվականին։

Քրոուֆորդից բացի, «Icon»–ի թիմի կազմում կընդգրկվեն Էն Հեչը, Ջեյմս Թափերը, Ռոբին Բիսելը, ով մինչ այդ աշխատել է «Քաղցած խաղեր» (The Hunger Games) ֆիլմում։ Հեռուստանովելը Քրոուֆորդի առաջին պրոդյուսերական աշխատանքը կլինի։ -0-