Աստղային կյանք

Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ XVI–ի և Սիլվիա թագուհու որդու` արքայազն Կարլ Ֆիլիպի և ռեալիթի-շոուի աստղ Սոֆյա Հելքվիստի պսակադրության արարողությունն անցկացվել է Ստոկհոլմի Սլոտսչյուրկ եկեղեցու սրահում։ Եկեղեցին կառուցվել է XVIII դարում և գտնվում է Ստոկհոլմի թագավորական պալատում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

Կարլ Ֆիլիպը թագաժառանգ չէ, այդ պատճառով նրա պսակադրությունը մեծ իրադարձություն չէր թագավորական ընտանիքի համար։ Սակայն հարկ է նշել, որ պսակադրության ծրագրում նաև պաշտոնական արարողակարգի տարրեր էին ներառվել` պսակադրության արարողությունն անցկացվում էր պալատի եկեղեցում և նորապսակները ողջունում էին Ստոկհոլմի բնակիչներին ու հյուրերին։ Նորապսակները հարսանեկան ավտոշարասյունով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով։ Նրանց պատվին թնդանոթային 21 համազարկ է հնչել։  

SVT շվեդական պետական հեռուստաալիքը հեռարձակել է հարսանեկան տոնակատարությունը, ինչպես նաև` տոնական ընթրիքի արարողությունը։ .

Հարսանիքին հրավիրվել էր շուրջ 400 մարդ, որոնց թվում էին թագավորական ընտանիքի ընկերները, հարազատներն ու մտերիմները, հարևան հյուսիսային երկրների թագավորական ընտանիքների անդամները, Շվեդիայի խորհրդարանի խոսնակն ու վարչապետը, ինչպես նաև` հյուսիս–եվրոպական դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչները։ -0-