Աստղային կյանք

Մարմնամարզուհի Լեյսան Ուտյաշևայի և շոումեն Պավել Վոլյայի երկրորդ բալիկը լույս աշխարհ է եկել, հայտնում է Super.ru–ն։ 

Մայիսի 6–ին ծնված փոքրիկին անունը Սոֆյա է։ 29–ամյա մայրիկը երջանիկ իրադարձության մասին հայտնել է Instagram–ի իր էջում։ «Երջանիկ ենք, մենք արդեն չորսն ենք։ Դուստր ենք ունեցել»։

Հույզերը չի կարողացել թաքցնել նաև 36–ամյա շոումեն Պավել Վոլյան։ «Մենք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ենք։ Հիմա արդեն չորսն ենք` Պավելը, Լեյսանը, Ռոբերտը և Սոֆյան»։ Դստրիկս, ծնունդդ շնորհավոր։ Լյասենկա, ի՛մ հերոս, ի՛մ չեմպիոն։ Տեր Աստված, շնորհակալություն»։

Հայտնի է, որ աղջիկը լույս աշխարհ է եկել Memorial Regional Hospital ամերիկյան կլինիկայում, նույն հիվանդանոցում է ծնվել Վոլյայի և Ուտյաշևայի առաջին երեխան` Ռոբերտը։ –0–