Աստղային կյանք

Ինչպես երևում է, «Հիմնական բնազդի» աստղ Շերոն Սթոունը կրկին սիրահարված է, հաղորդում է Starhit.ru–ն։

Դերասանուհին այս ամառ հայտարարել էր, որ պատրաստ է նոր հարաբերությունների, և այժմ նա սիրավեպ է սկսել իր գործընկերոջ` դերասան Դևիդ ԴեԼուիսի հետ։ 56 տարեկան Շերոն Սթոունն իր ընտրյալից մեծ է 30 տարով, թեև առանց խղճի խայթի կարելի է ասել, որ պապարացիների հրապարակած լուսանկարներում սիրահարների տարիքային տարբերությունը գրեթե չի երևում։ Հոլիվուդյան դերասանուհին հիասքանչ տեսք ունի, և նա նախորդ գարնանն անգամ նկարահանվել էր ներքնազգեստի գովազդում։

Թեև Շերոն Սթոունի նոր ընտրյալը խաղացած դերերի բավականին լայն ցանկ ունի, այնուամենայնիվ նա այնքան էլ հայտնի չէ հայ հանդիսատեսին։ Դերասանը միշտ երկրորդ պլանի դերեր է խաղացել։ Ինչպես Շերոնը, այնպես էլ Դևիդ ԴեԼուիսը ամուսնացած է եղել։ 2003թ.–ին «ավարտված» ամուսնությունից նա երկու դուստր ունի, իսկ Շերոն Սթոունը դաստիարակում է երեք որդեգրած երեխաներին։ Վերջին շրջանում նրա սիրավեպերի թեման ավելի հաճախակի է դարձել։ Սթոունի բոլոր ընտրյալներն առանց բացառության փոքր են նրանից ամենաքիչը 10 տարով։ Դերասանուհու ամենատարիքով երկրպագուն Անտոնիո Բաներոսն է եղել, ով Սթոունից փոքր է ընդամենը երկու տարով։ Սակայն պետք է նշել, որ նրանց հարաբերությունների մասին խոսողները շատ էին, իսկ  դերասաններն այդ խոսակցությունները որևէ անգամ այդպես էլ չմեկնաբանեցին։ -0-