Աստղային կյանք

Դերասան Շայա Լաբաֆը գլխի վնասվածք է ստացել ԱՄՆ–ի Հյուսիսային Դակոտա նահանգում նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ հնարք կատարելիս, նրան տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է Ria.ru–ն։

Նկարահանումների ժամանակ դերասանը պետք է գլխով կոտրեր ապակին, ինչի հետևանքով նա վնասել է գլուխն ու ցուցամատը։ Կայքը հայտնում է, որ Լաբաֆին 20 կար են դրել։

Դերասանի ներկայացուցչի խոսքով` վնասվածքը թեթև է, և դերասանը հինգշաբթի կվերադառնա «Ամերիկյան մեղր» (American Honey) ֆիլմի նկարահանումներին։ -0-