Աստղային կյանք

Դերասանուհի Շարլիզ Թերոնը չեղյալ է հայտարարել իր հարսանիքը։ Հիշեցնենք, որ նա պատրաստվում էր ամուսնանալ օսկարակիր դերասան Շոն Փենի հետ, հայտնում է Gazeta.ru–ն` հղում անելով US Weekly–ին։

Աղբյուրը հաստատել է, որ մեկուկես տարվա ռոմանտիկ հարաբերություններից հետո զույգն իսկապես բաժանվել է։ Հարսանեկան արարողությունը նախատեսված էր 2015 թվականի օգոստոսին։

Նշվում է, որ 54-ամյա դերասանի և 39-ամյա դերասանուհու բաժանման նախաձեռնողը Թերոնն է։

Ինչպես գրում է հրատարակչությունը, զույգը բաժանման որոշումը կայացրել է Կաննի վերջին կինոփառատոնից հետո։

Նշվում է, որ երկու դերասանների միջև սիրավեպը ծագել էր տասնամյա ընկերական հարաբերությունների հետո։ -0-