Աստղային կյանք

Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան և АТР վարկանիշում 11–րդ հորիզոնականը զբաղեցրած բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը նշանվել են և, ամենայն հավանականությամբ, այդ մասին պաշտոնապես կհայտարարեն Սուրբ Վալենտինի օրը` փետրվարի 14–ին, հայտնում է Championat.com–ը` վկայակոչելով Tennis.au–ին։ Հիշեցնենք, որ երիտասարդները սկսել են հանդիպել 2012 թվականի աշնանը։

Նախկինում «Մեծ սաղավարտի» հնգակի հաղթողը երկուսուկես տարի շարունակ հանդիպում էր սլովենացի բասկետբոլիստ Սաշա Վույաչիչի հետ։ 2010 թվականին զույգը հայտարարել էր նշանադրության մասին, իսկ 2012 թվականի գարնանը նրանք բաժանվել էին։ -0-