Աստղային կյանք

37-ամյա Շակիրան երկրորդ անգամ մայրիկ է դարձել. երգչուհու և նրա քաղաքացիական ամուսին, ֆուտբոլիստ Ժերար Պիկեի ընտանիքում երկրորդ որդին է ծնվել, հաղորդում է Woman.ru-ն։

Մայրիկը և երեխան իրենց լավ են զգում, նրա անունը դեռ հայտնի չէ։ 

Իր «World Baby Shower» բարեգործական նախագծին աջակցելու նպատակով ցանցում սրտառուչ ընտանեկան լուսանկարների հրապարակումից բառացիորեն մեկ շաբաթ անց Շակիրան կրկին մայրիկ դարձավ։ Շակիրան իր ամուսնուն` ֆուտբոլիստ Ժերար Պիկեին երկրորդ որդի նվիրեց, իսկ երկու տարեկան տղային` Միլանին` կրտսեր եղբայր։

Երեխան ծնվել է հունվարի 29-ի ուշ երեկոյան։ Շակիրային կեսարյան հատում են արել, բարդություններ չկան։ Երջանիկ ծնողները դեռ չեն հայտնել երեխայի անունը։ -0-