Աստղային կյանք

Կոլումբիացի երգչուհի Շակիրան հաստատել է իր հղիության մասին խոսակցությունները, որոնք վերջերս շրջանառվում էին ԶԼՄ-ներում: Փոփ-աստղը Cosmopolitan ամսագրի մեքսիկական տարբերակի լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ երկրորդ երեխային է սպասում իսպանացի ֆուտբոլիստ Ժեռար Պիկեից: Ինչպես գրում է Lenta.ru-ն, այս մասին հաղորդվում է ամսագրի ամերիկյան տարբերակի կայքում: 

Երգչուհու հղիության մասին ենթադրություններն առաջին անգամ հայտնվեցին մամուլում հուլիսին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ: Շակիրան մարզական միջոցառման ժամանակ կրում էր համեստ, բազմաշերտ զգեստ, որը թաքցնում էր երգչուհու գոտկատեղի հատվածը: Սակայն երգչուհին և նրա քաղաքացիական ամուսինը որևէ կերպ չմեկնաբանեցին լրագրողների ենթադրությունները:

37-ամյա երգչուհու և 27-ամյա ֆուտբոլիստի առաջին երեխան մեկուկես տարեկան է: Միլան Մեբարակ Պիկեն (Մեբարակը Շակիրայի ազգանունն է) ծնվել է 2013 թ.-ի հունվարին: Զույգը պաշտոնապես ամուսնացած չէ:

Շակիրան իր առաջին հղիության մասին տեղեկատվությունը հաստատեց՝ համապատասխան տեղեկատվություն տեղադրելով Facebook-ի իր էջում: -0-