Աստղային կյանք

Ամենահայտնի դերասանական զույգի սիրո նավակը, կարծես, խորտակվում է։ Սերգեյ Բեզրուկովին մոտ աղբյուրներից հայտնի է դարձել, որ 41–ամյա դերասանն այլև չի ապրում կնոջ` Իրինայի հետ։ 

Թատերական շրջանակների տեղեկացմամբ` դերասանները որոշել են բաժանվել տասնհինգ տարվա երջանիկ միությունից հետո։ Որպես պատճառներից մեկն` արդեն նշվում է դերասանի անհավատարմությունը կնոջը։ Ասեկոսեները բացատրություն ունեն` նախորդ տարի հայտնի դարձավ, որ Բեզրուկովն ունի նաև երկրորդ ընտանիք` երկու փոքր երեխաներով։ Երեխաների` 4–ամյա Իվանի և 6–ամյա Սաշայի մայրը 31–ամյա սանկտպետերբուրգցի դերասանուհի Քրիստինա Սմիռնովան է։ Ինքը` դերասանը, կանոնավոր կերպով այցելում է նրանց և լիովին ապահովում, թեև մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել երեխաներին։ Զույգի ընկերների տեղեկացմամբ` Սերգեյը և Իրինան առաջվա պես միմյանց համար հարազատ մարդիկ են։ 

Super–ի հետ զրույցում ինքը` Իրինա Բեզրուկովան, հրաժարվել է քննարկել ամուսնու հետ ամուսնալուծվելու թեման։

«Դուք զանգահարում եք «Ռոզիգրիշ» ծրագրի՞ց։ Ես դա որևէ կերպ չեմ մեկնաբանի»,– ասել է դերասանուհին։ 

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Բեզրուկովների ընտանիքը մեծ վիշտ էր ունեցել` մահացել էր Իրինա Բեզրուկովայի միակ որդին` 25–ամյա Անդրեյ Լիվանովը։ -0-