Աստղային կյանք

Սերբ երգչուհի Ելենա Կառլեուսան համոզված է, որ փոփ երգչուհի Բեյոնսեն ընդօրինակում է իր ոճը։ Շիկահերը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել` մի քանի ամիս առաջ նա նորաձևության պատճենման մեջ էր մեղադրել անգամ Քիմ Քարդաշյանին։ Այս անգամ իր երկրպագուների ուշադրությունը Կառլեուսան հրավիրել է այն բանի վրա, թե որքան նման են իր բեմելը և Բեյոնսե Նոուլզի բեմելը (նրանց տարբերությունը մեկ տարի է, ընդ որում` հօգուտ Ելենայի), հաղորդում է Cosmo.ru-ն։

«Հեյ, Բի։ Պատերա՞զմ ես ուզում», «Դա կոչվում է ինքնատիպություն, դու պետք է դա սովորես», «Բեյոնսեի երկրպագուները պետք է իմանան ճշմարտությունը»,– ամպագոռգոռ գրառումներով է համեմում Կառլեուսան իր էջի յուրաքանչյուր կոլաժ։ Հետաքրքիր է, որ Met Gala – 2015–ին ուշադրության կենտրոնում հայտնված Բեյոնսեի թափանցիկ զգեստը նույնպես սերբուհու կերպարից է ստեղծվել։ Եթե ամեն ինչ այդպես է, ապա Բիի ոճաբանին (կամ հենց իրեն) դա իսկապես հարիր չէ։ Մեկ այլ հարց է` կպատասխանի՞, արդյոք, Forbes–ի վարկածով երաժշտական արդյունաբերության ամենահարուստ կինն այս ամենին։ -0-