Աստղային կյանք

Երգչուհի Սելենա Գոմեսը նոր ընկեր ունի: Ինչպես հայտնում է Hollywoodlife-ը, զույգը միասին է նշել Սելենայի ծննդյան 22-ամյակը: Երգչուհու նոր ընտրյալը իտալացի բիզնեսմեն Տոմմի Չիաբրան է: Այդ մասին գրում է Hollywoodlife-ը: 

Հիշեցնենք, որ նախկինում Սելենան թեժ սիրավեպ ուներ կանադացի երգիչ Ջասթին Բիբերի հետ:

Վերջինս նույնպես կարծես թե չի ձանձրանում միայնակ. նախկին ընկերուհու ծննդյան տարեդարձին նա հրապարակել էր լուսանկարներ` աղջիկների հետ ժամանակ անցկացնելիս: