Աստղային կյանք

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը հասարակ աղջիկ չէ։ Քանի դեռ աստղերից շատերն ակտիվորեն նիհարում են և պատրաստվում ամռանը, Սելենան հրապարակավ հայտարարում է, որ իր քաշն իրեն դուր է գալիս և նիհարելու մտադրություն բոլորովին չունի, գրում է Сosmo.ru–ն։ 

Իսկ մինչ այդ համացանցի ակտիվ հասարակության շրջանում ավելի շատ հարցեր են առաջացնում 22–ամյա Գոմեսի լուսանկարները, որտեղ կիպ լողազգեստը «դավաճանաբար» մխրճվել է երգչուհու ազդրերի մեջ։

«Ես արդեն շոու–բիզնեսի աշխարհում եմ և կարող եմ ուշադրություն չդարձնել, թե ինչ են ասում մարդիկ իմ արտաքինի մասին։ Պարզապես պետք է սիրեմ ինքս ինձ, հոգ տանեմ իմ աշխատանքի, երկրպագուների, ընտանիքի և ընկերների մասին։ Այո, ես զբաղվում եմ սպորտով։ Ընդհանրապես ձեր գործը չէ` ինչ պետք է անեմ ես», – մեկնաբանում է Սելենան իր կազմվածքի մասին հաճախակի դարձած խոսակցությունները։ 

Եվ շարունակում է Instagram–ում հրապարակել բավականին ախորժալի, սակայն կազմվածքի համար վնասակար ուտեստները։ -0-