Աստղային կյանք

Հաստատելով Սարատովից ռուս դիջեյ Անտոն Զասլավսկու` DJ Zedd–ի հետ սիրավեպի մասին լուրերը` Սելենա Գոմեսը, կարծես, վերջնականապես որոշել է այլևս չթաքնվել պապարացիներից։ Դերասանուհուն և երգչուհուն տեսել են երաժշտի հետ Ատլանտայում զբոսնելիս, որտեղ նա նկարահանվում է  The Revised Fundamentals of Caregiving նոր ֆիլմում։ Այս մասին գրում է Hellomagazine.com–ը։

Սելենան և Zedd–ը շատ մոտ էին միմյանց և ժպտում էին, սակայն նրանց հաճելի զբոսանքը փչացրեցին ընկերուհիները, որոնց երգչուհին, կարծես, չէր սպասում։ Համատեղ արված լուսանկարում Սելենան տխուր տեսք ունի և հավաբանար չի կարողանում սպասել այն պահին, թե երբ են ինքն ու Zedd–ը կրկին մենակ մնալու։ Երաժիշտն ավելի սիրալիր էր` շարունակելով կատակել և ծիծաղել ընկերների հետ։

Արդեն մի քանի ամիս խոսում են Սելենա Գոմեսի և DJ Zeddի սիրավեպի մասին, սակայն խոսակցություններն առաջին անգամ հաստատվեցին միայն մի քանի շաբաթ առաջ, երբ հայտնիները հեռացան «Ոսկե գլոբուսի» երեկույթից` միմյանց ձեռք բռնած։ Ավելի ուշ Սելենան և Zedd–ը թեժացնում էին իրենց հարաբերությունների նկատմամբ հետաքրքրությունը` համացանցում տեղադրելով համատեղ լուսանկարներ, իսկ այսօր Սելենան հաստատեց իր և Zedd–ի սիրավեպը` համացանցում տեղադրելով նոր լուսանկար։-0-