Աստղային կյանք

Քրիշտիանու Ռոնալդուն սկսել է հանդիպել իսպանացի հեռուստահաղորդավար Լուսիա Վիլյալոնի հետ։ Այդ մասին հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով The Daily Star–ին։ Պորտուգալացի ֆուտբոլիստի ու հեռուստաաստղի ընկերության մասին սկսել են խոսել Իրինա Շեյքից բաժանվելուց ընդամենը մի քանի օր անց։ 

Հունվարի 18–ին իսպանացի հեռուստաաստղը ներկա է եղել ֆուտբոլային խաղին, որն ավարտվել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակով։ Իսպանական ֆուտբոլային ակումբը «Խեթաֆեին» հաղթել է 3։0 հաշվով։ 

Հունվարի 17–ին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը հարաբերությունը խզել է Իրինա Շեյքի հետ։ Իսկ այդ հարաբերությունը շուրջ հինգ տարվա պատմություն էր ուներ

Հունվարի 13–ին Վիլյալոնը ֆուտբոլիստի հետ լուսանկար է հրապարակել Twitter–ի իր միկրոբլոգում։ Ընդ որում` լուսանկարվել են Ցյուրիխից մեկնող ինքնաթիռում։ Նշենք, որ Ռոնալդուն Ցյուրիխում իր երրորդ «Ոսկե գնդակն» էր ստացել։ -0-