Աստղային կյանք

Հոլիվուդյան ամենահայտնի դերասաններից մեկի՝ Ռոբին Ուիլյամսի ինքնասպանությունը ցնցեց աշխարհի տարբեր երկրներում բնակվող նրա միլիոնավոր երկրպագուներին, հաղորդում է Cosmo.ru-ն:

ԶԼՄ-ներում խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, թե կատակերգուն տառապում էր դեպրեսիայից, չարաշահում էր ալկոհոլը և վերադարձել էր թմրանյութերի օգտագործմանը, որոնցից, կարծես, վերջնականապես հրաժարվել էր դեռ 1982 թ.-ին՝ իր ընկեր Ջոն Բելուշիի մահվանից հետո:

Սակայն հիմա հայտնի դարձան դիահերձման արդյունքները: Ինքնասպանության պահին, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, Ռոբին Ուիլյամսի օրգանիզմում չեն եղել ալկոհոլի և թմրանյութերի հետքեր, այսինքն դերասանը սթափ վիճակում է եղել: Սակայն պաթոլոգոանատոմները պարզել են, որ Ռոբին Ուիլյամսը տառապել է տագնապալի վիճակից:

Բացի այդ, նրա մոտ արդեն սկսել է զարգանալ Փարկինսոնի հիվանդությունը, որն ուղեկցվում է վերջույթների դողով և դեմքի միմիկայի փոփոխությամբ: Հիվանդությունը պետք է վերջ դներ դերասանի կարիերային: Հնարավոր է, որ հենց այդ հեռանկարն է դարձել հիմնական պատճառը, որը դրդել է Ռոբինին այդ ողբերգական քայլին, չէ՞ որ նա իրեն չէր պատկերացնում առանց մասնագիտության: -0-