Աստղային կյանք

Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը և նրա կինը` Աիդա Ֆիլդը, երկրորդ անգամ ծնող են դարձել: Այդ մասին երգիչը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: Վերջին մի քանի օրերի ընթացքում Ուիլյամսը YouTube-ի իր էջում տեսահոլովակներ էր տեղադրում, որոնցում պատմում էր, որ իր կինը հիվանդանոցում է: Այդ մասին գրում է Lenta.ru-ն:

Հոլովակներից մեկում դերասանը Ֆիլդի համար պարում է հիփ-հոփ կատարող Իգի Ազալիայի Fancy կոմպոզիցիայի ներքո:  Մեկ այլ հոլովակում իբր ցուցադրվում է երեխայի ծննդյան ընթացքը: Այնտեղ Ուիլյամսը երգում է կնոջ համար, և մի պահ կինը խնդրում է նրան դադարեցնել երգը:

 

Վերջին հրապարակած հոլովակում Ուիլյամսը պատմում է, որ ինքն ու կինը դարձել են 3,6 կիլոգրամ քաշով տղայի ծնողներ:

 

«Ես դեռ երբեք այդպես ուժգին սիրահարված չեմ եղել և այդպես ուժգին չեմ հպարտացել իմ կնոջով: Նա հիանալի մարդ է: Տիեզերքն ինձ կրկին երջանկություն է պարգևել: Այդ ժամանակը միանգամայն անհավանական և ցնցող էր»,- ասել է Ուիլյամսը:

 https://www.youtube.com/watch?v=1hNYKLDSIJo&nbsp

 

Տեսահոլովակներից մեկում Աիդա Ֆիլդը պարում է Ռոբի Ուիլյամսի համար:

 

2012 թվականի սեպտեմբերին Ռոբի Ուիլյամսն ու Աիդա Ֆիլդն աղջիկ էին ունեցել, ում անվանել են Թեոդորա Ռոուզ: Զույգն ամուսնացել է 2010 թվականին: -0-