Աստղային կյանք

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանների անունները: Ցանկը գլխավորում է Ռոբերտ Դաունի կրտսերը, ով 2013 թ.-ի հունիսից մինչ 2014 թ.-ի հունիս վաստակել է 75 միլիոն դոլար:

Ինչպես հայտնում է ամսագիրը, Դաունիի եկամտի հիմնական աղբյուրը «Վրիժառուները» (Avangers) և «Երկաթե մարդ» (Iron) ֆիլմերից ստացված հասույթն է:

 Ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկում են հայտնվել նաև Դվեյն Ջոնսոնը, ով վաստակել է 52 միլիոն դոլար, Բրեդլի Քուփերը ում` ֆիլմերից ստացված հասույթը վերջին մեկ տարում կազմել է 46 միլիոն դոլար, Լեոնարդո Դի Կապրիոն` 39 միլիոն դոլարով և Քրիս Հեմսուորթը` 37 միլիոն դոլարով: