Աստղային կյանք

Արտիստը պատվավոր մրցանակին արժանացել  է երաժշտության ոլորտում կատարած ներդրման համար, հաղորդում է Cosmo.ru–ն։

Հայտնի են դարձել արտիստների անուններն ու խմբերը, որոնք հաջորդ տարի կներառվեն ռոք–ն–ռոլլի փառքի սրահում։ 2015 թ.–ին երաժշտության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Օհայոյի թանգարանի մրցանակին է արժանացել Ռինգո Սթարը։ 

Այդ պատվավոր մրցանակին են արժանացել նաև Լու Ռիդը, Ջոան Ջեթը և Blackhearts–ը, «Green Day» խումբը»։ Փառքի սրահի նորակոչիկներ թվում են նաև Սթիվի Ռեյ Վոնը, Բիլլ Ուիզերսն ու Paul Butterfield Blues Band–ը։

2015 թ.–ի հավակնորդների անունները հրապարակել են հոկտեմբերի 9–ին, այս տարի հավակնորդների թվում են եղել նաև Kraftwerk–ը, The Marvelettes–ը, N.W.A–ը, Nine Inch Nails–ը, The Smiths–ը, The Spinners–ը, Սթինգը և War–ը։

Ռոք-ն-ռոլլի փառքի սրահում հայտնվելու իրավունք արտիստը ստանում է առաջին ալբոմի կամ սինգլի թողարկումից միայն 25 տարի հետո։ Փառքի սրահում նոր արտիստների ներառման արարողությունը տեղի կունենա 2015 թ.–ի ապրիլի 18–ին։ -0-